Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում
Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 32.6°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 3.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.3°C
Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։