ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Երևանի անհայտ ճակատագիրը. ի՞նչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
09:18, 27.09.2023 | mamul.am
5267 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երևանի նոր քաղաքապետ, քանի որ որևէ ուժ չի ստացել 50%+1 ձայն:
Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։

Կապ հաստատեցինք «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, և արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որևէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որևէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որևէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ:

«Հանրային ձայն» կուսակցությունից ևս հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր