2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ․ սկսվեց 44-օրյա պատերազմը։ ՀՀ վարչապետի՝ նախորդ տարի ԱԺ-ում հայտնած տվյալներով, զոհերի թիվը 3 հազար 825 է։ Եռաբլուրում, որտեղ ամփոփված են զոհվածների աճյունները, կեսգիշերից մարդաշատ է։ Այստեղ են նահատակվածների հարազատները, ընկերները, մտերիմները։ |