ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+12 °C
«Բաբայան Սամվելի հանդեպ վերաբերմունքս այս նկարով է սահմանափակվում»․ Էլիբեգովա
10:24, 27.09.2023 | mamul.am
16104 | 2

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաբայան Սամվելի և իր ասածների հանդեպ վերաբերմունքս այս նկարով ա սահմանափակվում։ Ուրախ, զվարթ նստած պատմում ա, ոնց ա թողել իր քաղաքական ուժի ընտրողներին, գաղթի ճանապարհին հազարավոր մարդկանց, իսկական տղերքին, որոնք մինչև վերջ մնում են ու փորձում են քաոսը կասեցնել ու հասել Երևան ադրբեջանցիներին անցակետում «բարևելով»։
Սյամոն դեռ շաբաթներ առաջ խոստանում էր մինչև վերջ մնալ Արցախում, բայց բոլորից շուտ Երևան հասավ։ Ինքը պատմում ա ու դեռ կպատմի շատ հեքիաթներ, օգտվելով նրանից, որ բոլորի գլուխը խառն ա փախստականներով։ Դա էր իրա դուրս գալու «փրկագինը»։ Դա է իր ֆունկցիան Երևանում
Ու էն, որ ԱԱԾ-ն մինչև հիմա չի զբաղվել իրա սեպարատ շփումներով ադրբեջանցիների հետ նաև դրա վառ ապացույց ա։ Էլ չասեմ 44-օրյաի ժամանակվանից իրան լիքը հարցեր կան, ինչպես և Ռուսաստանում անցկացրած տարիների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր