ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Արցախը չի կորսվել, Արցախը հանձնվել է «հայի» ձեռքով»․ Վլադիմիր Մարտիրոսյան
13:00, 27.09.2023 | mamul.am
4420 | 6

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով: Այն «հայի» ձեռքով, որը որոշեց, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ բրախելու ու լքելու ունի: Արցախը պահելու մեկ ձև կար՝ տեր կանգնել, պաշտպանել ու պատերազմել: 44-օրյաի, ողջ իմաստը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: «Կարևորը խաղաղություն լինին» դարձավ յուրաքանչյուրի ցանկությունն ու նպատակը, իսկ այդ ընտրությունը բերելու էր այս պատվազուրկ օրվան: Այս իրավիճակը ոմանք ընտրել են գիտակցաբար, ոմանք անգիտակից, ոմանք միտումնավոր և բոլորն էլ իրենց համար ունեն այս իրավիճակի համար մեղավորներ նշանակվածներ:
Մենք բոլորս վճարում ենք այդ չարաբաստիկ «կարևորը խաղաղություն լինիի» գինը: Ուրիշ ոչինչ ման մի եկեք: Փաշինյան չընտրող ու ատող, բայց խաղաղություն տենչացող յուրաքանչյուրս հենց նրան տվել ենք մեր ուզած «խաղաղաղությունը» հենց Արցախի, հենց մեր ու մեր երկրի դեմ օգտագործելու հիմք ու իրավունք:
Սա գրել եմ դեռ 2022-ի հեմոկտեմբերին:
«Դաժան բան կասեմ, բայց երկար բարակ այլևս ասածս չեմ հիմնավորի: Աղերսեք պատերազմ, ցանկացեք պատերազմ, պատրաստվեք պատերազմի, քանի որ միակ չնչին շանսը այս ամենը կասեցնելու, այս ամենը ներսից իրականացնողին պառալիզացնելու և հավաքական կամքով շտկելու միայն պատերազմով է հնարավոր:
Վախը բռնածի սինդրոմից ազատվել է պետք»:
P.S. Չազատվեցինք ու վճարում ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր