ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Այս իշխանության գերխնդիրն Արցախի հանձնումն էր»․ Տ․ Աբրահամյան
13:36, 27.09.2023 | mamul.am
2428 | 3

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները դրսի կառույցների և հիմնական խաղացողների հետ հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներն են:
Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ, սակայն հարցն այն է, որ նույնիսկ հիմա իվիճակի չեն այս պայմաններում կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները:
Եթե սրանք են անտարբեր մարդկային ճակատագրերի և ՀՀ տարածքային ամբողջականության համար, բնական է, որ ուրիշները մեր փոխարեն ոչ մեր անվտանգության, ոչ էլ պետականության հարցով չեն զբաղվելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր