ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Դրսից լրագրողներ չկան, քանի որ հայկական կողմն անվտանգությունը չի երաշխավորում»․ Ն․ Կիրակոսյան
14:00, 27.09.2023 | mamul.am
3216 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Արցախի մարզերից բռնի տարհանվածների մի մասը արդեն 4-5 օր է Ստեփանակերտում բաց երկնքի տակ, բեռնատարների մեջ են անցկացնում։ Օր ու գիշեր, կին, ծեր, երեխա, իրար գրեթե գրկած ու առանց սնունդ սպասում են դեպի Հայաստան ճանապարհը բացվի։ Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհեր կան։ Շատերի դիերը հարազատները հետներն են վերցրել, չեն ցանկանում թողնել ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի կազմում հայտարարված Արցախում։
Այս գիշեր հաջողվել է տասնյակ դիեր տեղափոխել Հայաստան։ Սակայն հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գալ։
Նկարում բեռնատարի խցիկում գիշերած արցախցիներից են նկարել Ստեփանակերտի թաղամասերից իրենց բռնի գաղթին սպասելիս։
Առաջին օրերին Ստեփանակերտի մատույցներ մտած ադրբեջանական զորամիավորումները այս պահին ռուսական խաղաղապահների հետ պայմանավորում ունենալով Ստեփանակերտի ներսում չեն, երևում են ավելի հեռվում, քաղաքի մեջ հանգիստ է։
Դեռևս անլուծելի խնդիրներից է մնում տարհանվողների համար վարորդների պակասը։ Շատերը մեքենա ու վառելիք գտել են, բայց վարորդ չունեն։
Ավելի մանրամասն դժվար է տոտալ ինֆորմացիոն վակումի պայմաններում իմանալ։
Դա անհնար է այս պահին երկու պատճառներով. 1. պատշաճ կապ չկա, 2. Դրսից լրագրողներ չկան, քանի որ հայկական կողմը, ի դեմս ԱԳՆ-ի, միջազգային լրագրողների անվտանգությունը չի երաշխավորում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր