ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞նց կարա գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ո՞նց, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք... գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»։ |