Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։ |