ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Իրավունքը մահացած է. բոլոր մեր պատմական հողերը մեզնից չեն խլվել իրավունքի ուժով, խլվել են յաթաղանով ու բայրաքթարով». Վահե Թորոսյան
03:12, 30.09.2023 | mamul.am
2649 | 0

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավագետ ընկերներս այս օրերին հաճախ են անդրադառնում Արցախի պետության դադարման իրավական ակտին։ Իհարկե, ճիշտ են իրենց դատողություններում։ Բայց Արցախի գոյության դադարումը զուտ իրավավաբանորեն մեկնաբանելը և անօրինական համարելը նման է մոտավորապես մահացած մարդու ազատ տեղաշարժի իրավունքը պաշտպանելուն:
Իրավունքը մահացած է՝ որպես միջպետական հարաբերությունների կարգավորիչ։ Իրավունք չկա, ինչպես որ Արցախ չկա։
Բոլոր մեր պատմական հողերը մեզնից չեն խլվել իրավունքի ուժով, խլվել են յաթաղանով ու բայրաքթարով, աքսորով, հայաթափմամբ, ի վերջո ցեղասպանությամբ՝ այնուհետ սրբագրվել և իրավական ձև ստացել։
Հայաթափումը մեկնաբանվել է անմեղ տեղահանություն,
հայրենազրկումը՝ տարածքային ամբողջականության վերականգնում,
Ցեղասպանությունը՝ ֆիդայական արկածախնդիրների և ահաբեկչության ճնշում։
Ուստի
Իրավունքը ծառայում է սեփական քաղաքական կրքերի բավարարման գործիք և դրա սրբագրման հետևանք։ Ահա սա է միջազգային իրավունքը՝ ուզեք թե չուզեք»:

Աղբյուրը` Վահե Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր