Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա՞ն, արդյոք, սյունիքահայեր, տավուշահայեր, գեղարքունիքահայեր։ Եթե չկան, ապա չկան նաև արցախահայեր, սևանահայեր, գորիսահայեր։ Կա հայ էթնոս, որ էս տարածաշրջանում կռիվ ա տվել, կռիվ ա տալիս ու դեռ կռիվ ա տալու իր ինքնատիպության լինելիության, շարունակականության համար։
Արցախը հայության կենսագործունեության եզակի արեալ էր, որտեղ էթնոմշակութային գործունեությունը արտաքին գործոններից ամենաքիչն էր ազդեցություն կրել վերջին դարերում։ Դա մի երկու գյուղ ու քաղաք էսկողմ-էնկողմ չի։ Դա մի ամբողջ աշխարհ էր իր լեզվով, հարաբերություններով, յարահատուկ մշակույթով։ Բայց մեր կռիվը դեռ չի էլ ավարտվել, չէ՞։ Էդ կռվում իրարից չտարանջատվելը հաջողության գրավական ա»: