Ադրբեջանի ԱԻՆ-ը գազալցակայանի պայթյունի վայրում հայտնաբերել է 48 մարմին
22:06, 29.09.2023 | mamul.am
7132 | 0
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ավարտել է որոնողափրկարարական աշխատանքները՝ կապված Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում գտնվող գազալցակայանում բռնկված հրդեհի և պայթյունի հետ։ Գործողության արդյունքում ԱԻՆ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 48 մարդու դի և հանձնել նշանակված վայր։ Դեպքի վայրում ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: