«Մեր դժբախտությունները նոր են սկսվում: Մոտենում ենք կեսերին: 44000 քառակուսի կմ-ից մնացել ա 28000-ը: 16000 քառակուսի կմ-ը չկա: Եթե էս տղան շարունակում ա աշխատել, կմնա 10-12 հազար քառակուսի կմ` Բաթումի պայմանագիրը, որը թուրքերը համարում են միակ ճիշտ պայմանագիրը: Որովհետև, եթե մենք ռուսներին էլ տշում ենք, ռուսներն ասում են, ուրեմն 20 թվի բոլշևիկների պայմանագրից հրաժարվո՞ւմ եք հայեր, հայերն ասում են` հաաա, վայ, հրաժարվենք, էդ ինչ պայմանագիր էր որ: Կհրաժարվենք, որպեսզի ոչ թե մեծանանք, այլ 10000 մնանք: Եթե մենք դրանից հրաժարվենք, ուրեմն ուժի մեջ է մտնում Ալեքսանդրապոլն ու Բաթումը: Վիլսոնի իրավարար վճռին չենք հասնում, որովհետև եղել է Լոզանի կոնֆերանս, որի հիման վրա ձևավորվել են պետությունների այսօրվա սահմանները: Այսինքն, վերադարձ դեպի Բաթում, վերադարձ դեպի Ալեքսանդրապոլ հնարավոր է, վերադարձ դեպի Սևր անհնարին է»,- «5-րդ ալիք»-ի եթերում նշեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: |