ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+12 °C
ՔՊ-ն կհավաքվի. ի՞նչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
09:48, 30.09.2023 | mamul.am
2975 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ իշխանական պատգամավորները կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի: Ինչպես իշխանական աղբյուրներն են փոխանցում, նիստը հերթականներից չի լինելու: Կարևոր հարցեր կան քննարկելու, որոնք միայն ԱԺ նստաշրջանին չեն առնչվում, ուստի ՔՊ խմբակցության ղեկավարությունն ասել է, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն:

ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ սպասվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը լարված է անցնելու՝ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր