ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Առաջարկում եմ ԱԺ ղեկավարին՝ միավորվել Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ»․ Շարմազանով
15:48, 30.09.2023 | mamul.am
4532 | 3

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում, ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։
Մեղավորների պահով…
Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ, ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։
2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած ձախողման ու պարտության մեղավորներն իշխանություններն են։
Կոնկրետ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է և վերջ։
Նիկոլն է Ադրբեջանին կառուցողական հայտարարել։
Նիկոլն է՝ Արցախը Հայաստան է և վերջ թեզի հեղինակը։
Նիկոլն է խոստացել Արցախի ու Հայաստանի բնակչությանը ձեռնտու լուծում։
Նիկոլն է բանակցել «իր սեփական զրոյական կետից»։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է դրական ազդակներ ստացել թուրքերից։
Նիկոլն է հոկտեմբերի 19-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու և Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկից։
Նիկոլն է կնքել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Նիկոլն է 2020-ի դեկտեմբերին հետ բերել մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից Սյունիք։
Նիկոլն է տվել Գորիս-Կապան ճանապարճը թշնամուն։
Նիկոլն է հանձնել առանց մեկ կրակոցի Սև լճի 30 տոկոսն ու ՀՀ տարածքի 41 քառ.կմ։
Նիկոլն է հռչակել «անջատում հանուն փրկության» թեզը ու հրաժարվել դրանից։
Նիկոլն է հանձնել Լաչինն ու Աղավնոն։
Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլն է հանցավոր դիտորդի նման հետևել Արցախի հայաթափմանը։
Նիկոլն է Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի և մյուս հայորդիների գերության մեջ հայտնվելու մեղավորը։
Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի հետ։
Միասնությունից եք խոսում…

Խնդիր չկա։
Առաջարկում եմ եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր