ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Baku TV-ին վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել ինձ` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ». Թաթոյան
19:12, 01.10.2023 | mamul.am
2832 | 2

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․

«Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել ինձ` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է` իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայկական պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը` ժխտելով դրա գոյությունը:

Ի գիտություն ադրբեջանական իշխանությանն հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր