ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Հայաստանի առնվազն կեսի վստահությունը չեք վայելում». Արսեն Բաբայան
09:00, 02.10.2023 | mamul.am
2900 | 2

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. ««Եթե ժողովուրդը որոշի, որ մենք այլևս իշխանություն չենք՝ նույն պահին կհեռանանք»:
Նիկոլ Փաշինյանի հերթական սուտ խոսքն է:
Ժողովուրդը երեք տարի է որոշել է, որ առնվազն Հայաստանի կեսի վստահությունը չեք վայելում: Այդ կեսն է՝ Վանաձորի, Գյումրիի, Երևանի և բազմաթիվ փոքր համայնքների բնակիչները, որոնք անցած երեք տարիներում այդ համայնքների ընտրություններում ձեր իշխանությանն անվստահություն են հայտնել:
Այդպես է լինելու նաև մնացած համայնքներում, բայց դուք իշխանությունից ինքնակամ չեք հրաժարվելու:
Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել:
«Եթե ժողովուրդը որոշի՝ ինքնակամ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:
Սա նույնպես Նիկոլ Փաշինյանի խոստումն է, որը, վստահաբար, ոչ միայն չի անելու, այլ՝ այդ որոշած ժողովրդին բանակով գնդակահարելու հրաման է տալու:
Բայց... բանակն ու մյուս ուժայինները չեն կատարելու հանցավոր ռեժիմի վերջին հանցավոր հրամանը և ձերբակալելու են մահաբեր իշխանության պարագլխին»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
23:36, 03.03.2024
1771 | 0
դեպի վեր