ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ոչ Նիկոլը, ոչ հաճախորդ «կուսակցությունները» չեն դատապարտում Թուրքիայի ադրբեջանապաշտպան քայլերը». Շարմազանով
12:12, 02.10.2023 | mamul.am
1861 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ուշադրություն
Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։
Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։
Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։
Հիմա հարց սրանց.
Ո՞վ է կազմակերպել և իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։
Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել Ալիևի հանցագործությանը։
Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։
Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռբակագիրը։
Ո՞վ է մինչև վերջ սատարել Ալիևի Արցախը հայաթափելու սև գործին։
Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։
Ակնհայտ է՝ Թուրքիան։
Բա ինչու դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ։
Որովհետեւ կարոտե՞լ եք թուրքերին։
Ո՞վ եք դուք, արա… չնայած դուք ի՞նչ արա:
Ես ձեր մարդ ու հայ ասողի…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր