ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+12 °C
«Ընկեր Հայկը չի ընտրվի քաղաքապետ». Վարդան Ղուկասյան
12:42, 02.10.2023 | mamul.am
6514 | 1

«Ե՛վ Մարությանը, և՛ Ավինյանը Նիկոլի մարդն են, ամեն ինչ արեք, որպեսզի Հայկ Մարությանը չընտրվի քաղաքապետ»,- ֆեյսբուքյան եթերում դիմելով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին՝ ասել է քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու ավագանու առաջին նիստը:

«Քաղաքացին ճիշտ նկատեց՝ երկուսն էլ Փաշինյանի կադրն են, աշխատել են նրա ղեկավարության ներքո ու շարունակում են աշխատել, հակառակ դեպքում նույն Հայկոն վաղուց կլիներ ՔԿՀ-ում: Ընկեր Հայկը չի ընտրվի քաղաքապետ, որովհետև, ոնց որ ինքը հայտարարեց, իր կուսակցությունը բոյկոտում է, չի գա՝ ամսի 10-ին ընտրելու կամ չընտրելու քաղաքապետ: Հույս ունեմ՝ ամսի 10-ից հետո և՛ նրա, և՛ Թևանյանի կուսակցությունը, որպես ավագանու մանդատ վերցրած մարդիկ, ոտք չենք դնի Երևանի քաղաքապետարան»,- ասաց Ղուկասյանը:

Աղբյուրը` Հանրային ձայն
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր