ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Լավրովը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին Երևանի հայտարարությունն ինքնիշխան ընտրություն է որակել
20:18, 02.10.2023 | mamul.am
14856 | 1

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք իրենց գործընկերների կողմը կնայեն՝ ամրապնդելու համար իրենց անվտանգությունը, դա իրենց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր