ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը». Վարդան Ոսկանյան
00:36, 03.10.2023 | mamul.am
17455 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։
Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր