ՔՊ-ական պայմանագիր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ դիմեց ընդդիմությանը և մասնավորապես Արծվիկ Մինասյանին. «Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք, հա։ Կարո՞ղ է` գիտեք` չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ Էիք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում իրականացրեցիք։ Չե՞ք հիշում, որ ասում էիք՝ այսուհետև ԼՂ-ում հայրենասերների իշխանություն է, էդ ո՞ր հայրենասերների իշխանությունն է, որ ԼՂ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլացիա կա, Ձեր վրա է, պարո՛ն Մինասյան, ձեր խմբակի վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։ Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։ Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց. «ԱԺ պատգամավոր եմ, և ոչ երբեք օտարերկրյա գործակալ` ի տարբերություն շատերի»: |