ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+12 °C
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
11:06, 03.10.2023 | mamul.am
4167 | 1

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է․ «Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր