Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մասնավորապես ասաց. «Ո՞րն է այն դրդապատճառը, որով հնչում են առարկություններ Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցության առնչությամբ: Դրա պատճառը Հայ Յեղափոխական դաշնակցությունն է: Որովհետև դատարանների անդամներ լինում են պետությունները, իսկ չպետությունները մի 23 տարի տարբեր կառավարությունների առջև ցույցեր են անում Ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների ճանաչման պահանջով: Միջազգային քրեական դատարանը ցեղասպանության հանցագործությունը մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները քննող դատարան է: Հենց այս պատճառով միջազգային քրեականնդատարանը ՀՅԴ-ի, Հայ դատի գրասենյակների մրցակիցն է, որովհետև հարց է ճագում` եթե Հայաստանն ինքը հավաքագրի ապացույցներ` որպես պետություն` և դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը: Հայ դատը հայ ժողովրդի ողբերգությունների վրա հիմնված մի ամբողջ ինդուստրիա է կառուցել և ամեն կերպ դիմադրում է այդ ողբերգությունների փակ շղթայից դուրս գալու` Հայաստանի փորձերին: Ինչո՞ւ դիմել դատարան, եթե կարելի է հանգանակություններ հավաքել, լոբբինգով զբաղվել, ցույցեր կազմակերպել այլ երկրների կառավարությունների դիմաց: Գրեթե ամբողջ աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն կզբաղվի մեր պատմության այս դառը ժամանակահատվածում տեղի ունեցողին միջազգային իրավական գնահատականների հասնելով: Այդ դեպքում ինչպես է Հայ դատը կատարելու իր կանոնադրական նպատակները` իրեն հռչակելու` որպես հայության հավաքական տեսակետի կրող, հայության ազգային իղձերի իրագործող: Ինչպե՞ս է հայ դատը պնդելու, որ ՀՀ-ն լավը չէ, տկար է, լավը ինքն է, որ տեղավորվելով հայ համայնքներ ունեցող օտար երկրների ներքին ընտրությունների կոնյուտկուրայում` պիտի մրցակցի ՀՀ-ի հետ և ձգտի անկախ, միացյալ և հավերժական Հայաստանի` հընթացս փորձելով քանդել այս Հայաստանի Հանրապետությունը: Ահա այստեղ է թաքնված Միջազգային քրեական դատարանին Հայաստանի մանալուն դեմ դիմադրության խորքային դրդապատճառը: Քանդվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը հայդատականությամբ փոխարինելու` տասնամյակների պրակտիկան: Շատ ուրախ եմ, որ վավերացնելու ենք Հռոմի ստատուտը»: |