ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+12 °C
Հռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ
12:06, 03.10.2023 | mamul.am
9492 | 0

Հայաստանի խորհդարանը քիչ առաջ 62 կողմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները չմասնակցեցին քվեարկությանը։ ԱԺ-ն այս պահին կես ժամ ընդմիջում է վերցրել։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում է նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր