Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով և տարբերանշաններով: «Ներկայում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքից Լաչինի միջանցքով ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների քաղաքացիական մեքենաների երթևեկության անվտանգությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից: |