ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Ռուս խաղաղապահները պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարման համար
13:06, 03.10.2023 | mamul.am
5849 | 0

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով և տարբերանշաններով:

«Ներկայում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքից Լաչինի միջանցքով ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների քաղաքացիական մեքենաների երթևեկության անվտանգությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր