Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավարը Euronews-ին տված հարցազրույցում։ Շառլ Միշելը սա անվանել է «դավաճանություն» հայ ժողովրդի նկատմամբ։ Եվրոմիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին, նման դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել -Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունն սկսվեց առանց ասպարեզում գտնվող Ռուսաստանի կողմից նվազագույն արձագանքի, ի տարբերություն Եվրոմիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք։ Գրեգուար Լորի, Euronews. Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ: Ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիթորինգին, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Արդյո՞ք նա այսօր գործընկեր է: Այո, նա գործընկեր է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, հարաբերությունները պարզ չեն: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո, իրականությունը դժվար է, և սա պետք է հասկանալ: ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել չորեքշաբթի օրը Euronews հեռուստաալիքի եթերում՝ Global Dialogue հաղորդաշարում։ |