ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+4 °C
«Արցախը պաշտպանածներին էս մարդիկ սկուտեղի վրա հանձնում են Միջազգային քրեական դատարանին». Արծվիկ Մինասյան
16:12, 03.10.2023 | mamul.am
2667 | 2

«Հռոմի ստատուտի ամբողջական վավերացումով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախն ազատագրելու հնարավորությունից: Որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գլխավորությամբ, ՔՊ-ի մեծամասնությամբ, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, վաղը մյուս օրը ցանկացած գործողություն, որոնք եղել են կամ կլինեն Արցախի տարածքում, ուրեմն լրիվ իրավական հիմք են տալիս այդ մարդկանց պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար: Նաև հիմա, մեր բարձրաստիճան զինվորականները, քաղաքացիները, ովքեր իրականացրել են պաշտպանություն, էս մարդիկ նրանց սկուտեղի վրա հանձնում են Միջազգային քրեական դատարանին: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանն էլ իրականացնում է ամբողջությամբ քաղաքական գործություններ: Այն իր ամենամեծ ներկայացուցչությունը բացում է Ուկրաինայում, ինչը հստակ ցույց է տալիս, որ բոլոր գործողությունները տեղավորվում են Արևմուտք-Ռուսաստան հակադրության մեջ: Ինչի են էս մարդիկ Հայաստանը ևս մեկ անգամ ներքաշում այս պատերազմի մեջ: Բոլոր այն խոստումները, որ ներկայացվում են, թե իբր օգուտ է բերելու, չեն կարող վկայակոչել գոնե մեկ դեպք, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվել Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ նման դեպք չկա: Ավելին, Վրաստանն ու Ուկրաինան ամբողջական չեն վավերացրել և նրանք անգամ հաջողության չեն հասել այս հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
10534 | 0
դեպի վեր