«Հռոմի ստատուտի ամբողջական վավերացումով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախն ազատագրելու հնարավորությունից: Որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գլխավորությամբ, ՔՊ-ի մեծամասնությամբ, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, վաղը մյուս օրը ցանկացած գործողություն, որոնք եղել են կամ կլինեն Արցախի տարածքում, ուրեմն լրիվ իրավական հիմք են տալիս այդ մարդկանց պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար: Նաև հիմա, մեր բարձրաստիճան զինվորականները, քաղաքացիները, ովքեր իրականացրել են պաշտպանություն, էս մարդիկ նրանց սկուտեղի վրա հանձնում են Միջազգային քրեական դատարանին: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանն էլ իրականացնում է ամբողջությամբ քաղաքական գործություններ: Այն իր ամենամեծ ներկայացուցչությունը բացում է Ուկրաինայում, ինչը հստակ ցույց է տալիս, որ բոլոր գործողությունները տեղավորվում են Արևմուտք-Ռուսաստան հակադրության մեջ: Ինչի են էս մարդիկ Հայաստանը ևս մեկ անգամ ներքաշում այս պատերազմի մեջ: Բոլոր այն խոստումները, որ ներկայացվում են, թե իբր օգուտ է բերելու, չեն կարող վկայակոչել գոնե մեկ դեպք, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվել Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ նման դեպք չկա: Ավելին, Վրաստանն ու Ուկրաինան ամբողջական չեն վավերացրել և նրանք անգամ հաջողության չեն հասել այս հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: |