ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+12 °C
«Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով
16:24, 03.10.2023 | mamul.am
9078 | 4

Ռուսաստանն ամբողջ սրտով ցավում է ղարաբաղցի հայերի համար, մարդասիրական օգնություն է ցուցաբերում, իսկ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ այլ քննարկումներին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։ Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղի տարածքը` որպես Ադրբեջանի տարածք, սա հենց այն ամբողջ իրավիճակի նախաբանն է, որն այժմ գոյություն ունի, բայց մենք՝ որպես ռուսական կողմ, շարունակում ենք ողջ սրտով ցավել Ղարաբաղի հայերի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր լսում է ադրբեջանցի ընկերների հայտարարություններն այն հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու մտադրության մասին, ովքեր ցանկանում են մնալ Ղարաբաղում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր