ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Դուք հո *** չեք, էսքան ցավի, էսքան արյան մեջ ո՞նց եք սենց ուրախ ապրում». Աննա Մկրտչյանը` ՔՊ-ականներին
17:36, 03.10.2023 | mamul.am
7352 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից դիմեց ՔՊ-ականներին. «Ողջ օրվա ընթացքում հետևում եմ ՔՊ-ականների դեմքերին, պահվածքին, ուզում եմ հասկանամ` ինչից եք էսքան ուրախ: Ինչից եք դուք էդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, է՞ս պատկե՞րն էիք ՀՀ-ի համար նախատեսել, հանձնել եք Արցախը, հիմա հանգի՞ստ եք արդեն: Երկրում սուգ է Հայաստան աշխարհում ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի, դառնության մեջ ենք: Բայց ձեր ծիծաղն ու աղմուկն էս դահլիճից չի կտրվում, ինչից եք էսքան ուրախ: Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց բարեհաջող տվեցիք Բաքվին, դրանի՞ց, անկեղծ ասեք` ո՞ր մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել: Թե՞ հիշել եք` վերջին 3 տարվա ընթացքում քանի հարյուր հայ եք թողել Բաքվի բանտում, ոչ մեկի հետևից չեք գնացել: Մինչև հիմա խոշտանգում ու սպանում են, դրանի՞ց եք ուրախացել: Փողոցները լցվել են արցախցի մերկ ու քաղցած երեխաներով, դրանի՞ց եք ուրախ: Թե՞ գոհ եք, որ ձեր դավադրության դեմը ոչ մեկ չի կարողանում առնել: Ինչ ծրագրել են, ձեր դիմաց դրել են, էդ էլ անում եք: Ինչ անում եք էս ժողովրդի գլխին ու դեռ անելու եք, միևնույն է, ձեր աթոռներին ոչինչ չի սպառնում: Դուք հո վամպիր չեք: Էսքան ցավի, էսքան արյան մեջ ո՞նց եք սենց ուրախ ապրում դուք: Մենք դեռ մինչև վերջ չենք պատկերացնում, թե ինչքան վատն եք: Բայց ձեր վերջը հաստատ գալու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր