Մոլդովայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը
19:18, 03.10.2023 | mamul.am
3331 | 0
Մոլդովայի առողջության ազգային կենտրոնը հայտնում է, որ երկրում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը․ «Սեպտեմբերին գրանցվել է COVID-19-ի 3144 դեպք, օգոստոսի համեմատ այս ցուցանիշն աճել է վեց անգամ»,- ասվում է հաղորդագրության տեքստում։ Նշվում է, որ միայն նախորդ շաբաթ արձանագրվել է 839 նոր դեպք։ Ներկայում շրջանառվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: