ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունը. «Եթե դուք ցանկանում եք հարցնել, թե ինչ է անում Հայաստանը իր քաղաքացիների պաշտպանության համար, ապա դիմեք Հայաստանի ԱԳՆ-ին։ Նրանք ՀՀ քաղաքացիներ են»,- ասել է Զախարովան։ «Այդ հարցով մեզ ոչ ոք չի դիմել»,- հավելել է նա։ |