ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Նախագահների բանտարկումը միևնույնն է, թե մեր պայքարն են բանտարկել». Արմեն Դարբինյան
16:24, 04.10.2023 | mamul.am
4620 | 0

Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը. «Արցախի նախագահները` անկախ մեր վերաբերմունքից նրանց անձերի նկատմամբ և անկախ նրանց` դրական թե բացասական կերպարներ լինելուց, գոնե աշխարհի աչքերում մարմնավորում են արցախահայության, ավելին` հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Նրանց բանտարկումը ադրբեջանական բանտում միևնույնն է թե մեր պայքարն են բանտարկել` և ոչ միայն անցյալ, նաև ապագա պայքարը։
Որևէ համեմատություն չկա և չի կարող լինել Խորվաթիայում կամ Բոսնիայում գերևարված սերբ առաջնորդների հետ. նրանց դատել է միջազգային տրիբունալը, այլ ոչ ադրբեջանականը։
Եվ ուրեմն` մեր պետության առաջնահերթություններից պիտի լինի օր առաջ նրանց ազատումը։ Ներքին հաշիվները` հետո, հիմա դրա ժամանակը չէ։
Բա՛րձր մնացեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր