Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը. «Արցախի նախագահները` անկախ մեր վերաբերմունքից նրանց անձերի նկատմամբ և անկախ նրանց` դրական թե բացասական կերպարներ լինելուց, գոնե աշխարհի աչքերում մարմնավորում են արցախահայության, ավելին` հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Նրանց բանտարկումը ադրբեջանական բանտում միևնույնն է թե մեր պայքարն են բանտարկել` և ոչ միայն անցյալ, նաև ապագա պայքարը։ |