ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Բլոկադայից առաջ և այս ընթացքում ԼՂ-ն, ըստ իմ վերլուծության, որևէ բանի կարիք չի ունեցել». Փաշինյան
17:48, 04.10.2023 | mamul.am
6013 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի մի նոր ցեղասպանություն: Սա աննախադեպ մի բան էր: Ձեր վարած քաղաքականությունը դարձել է հայելային արտացոլումը, որ ժողովրդի մի հատված մտածի, որ իր փրկությունը կարող է լինել ոչ թե պետության, այլ հենց էդ հատվածի գործը: Էս վերջերս էլ նման առիթներ տվեցիք` հայտարարելով, որ չեք ներքաշվելու այս ժողովրդի պաշտպանության գործին և միանգամից արժանացաք գովասանքի գլխավոր ցեղասպանի կողմից: Մյուս հայտարարությունը, որ արեցիք, այն է, որ Ադրբեջանի գործողությունները չեն սպառնում խաղաղ բնակչությանը, որը լիովին օգտագործվեց ու դեռ կօգտագործվի մեր դեմ: Մի՞թե պարզ չի, որ ձեր էս քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի քաղաքականության հայելային արտացոլումը: Ո՞րն է ձեր հետագան»:

Ի պատասխան Փաշինյանը պատասխանեց. «Ասել, որ մենք ԼՂ-ին մենակ ենք թողել, ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել: Վերջին 3 տարում ՀՀ-ն ԼՂ-ին 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն է տրամադրել: ԼՂ-ն, ըստ իմ վերլուծության, բլոկադայից առաջ և այս ընթացքում նաև, ըստ իմ վերլուծության, որևէ բանի կարիք չի ունեցել: Ես չեմ ասել, որ չենք միջանտելու: Ես ասել եմ, որ նպատակը ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, որին չենք գնացել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր