ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Մեկն ասում էր` մի փոքր նշաձողն իջեցրեք․ ինչքա՞ն էր դա` 10 սմ, թե կմ»․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
18:25, 04.10.2023 | mamul.am
3845 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հորդորեց. «Էստեղից մեկն ասում էր` մի փոքր էլ իջեցրեք Արցախի նշաձողը և միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք: Մի փոքրը ինչքան էր` 10 սմ, թե կմ: Իջեցրել եք մինչև զրո կետ, Արցախում հայ չկա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ հետը, Բաքվի բանտում են: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն էլ եք ահագին իջեցրել: Եթե մնաք, իջեցնելու եք մինչև զրո: Մնաք` երաշխավորում եմ` նոր ողբերգություն եք բերելու: Առաջարկում եմ 3 տարբերակ` կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ Վարդաշեն: Բարեկամական կարճ խորհուրդ` հեռացեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր