ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հորդորեց. «Էստեղից մեկն ասում էր` մի փոքր էլ իջեցրեք Արցախի նշաձողը և միջազգային լայն կոնսոլիդացիա կունենանք: Մի փոքրը ինչքան էր` 10 սմ, թե կմ: Իջեցրել եք մինչև զրո կետ, Արցախում հայ չկա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն, ձեր ամենօրյա խոսակից Արայիկն էլ հետը, Բաքվի բանտում են: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն էլ եք ահագին իջեցրել: Եթե մնաք, իջեցնելու եք մինչև զրո: Մնաք` երաշխավորում եմ` նոր ողբերգություն եք բերելու: Առաջարկում եմ 3 տարբերակ` կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ Վարդաշեն: Բարեկամական կարճ խորհուրդ` հեռացեք»: |