ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Երբ մեր հայրենակիցներն էթնիկ զտման էին ենթարկվում, դուք ուղիղ եթերում ասում էիք, թե նրանց վտանգ չի սպառնում». Աննա Գրիգորյանը` Փաշինյանին
19:36, 04.10.2023 | mamul.am
3075 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ դիմեց Փաշինյանին. «Հազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց: Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, ցեղասպանության թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ռուս խաղաղապահների անգործության, միջազգային հանրության լռության և ձեր` Նիկոլ Փաշինյան, անմիջական մեղսակցության հետևանքով: Դուք սկզբում ճանաչել եք Արցախն Ադրբեջանի կազմում, հետո իբր սկսել եք բանակցել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման համար: Ապահովացի՞ք: Չապահովեցիք, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան կիրառեց, դուք ձեզ դրել էիք միջազգային դիտորդի տեղ և շարքային բյուրոկրատ եվրոչինովնիկի կեցվածքով, ասես խոսքը ՀՀ անձնագիր ունեցող հայերին չէր վերաբերում, ասացիք` Արցախում քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում: Էն նույն ժամանակ, երբ մեր հայրենակիցները էթնիկ զտման էին ենթարկվում, դուք ուղիղ եթերում ասում էիք, թե մեր քաղաքացիներին վտանգ չի սպառնում: Հետո ՄԱԿ-ում մեր ԱԳ նախարարի դեմքին հենց ուղիղ ասացին` ինչ եք խոսում, եթե ձեր վարչապետն այլ բան է ասում: Պատմության դասագրքերում, միևնույն է, գրվելու է, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ես սրանով Արցախը հետ չեմ բերելու, բայց այս ամեն ինչը պետք է պատմության համար արձանագրվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր