«Թե՛ վերջին օրերին, և թե՛ այսօր Փաշինյանի հնչեցրած պատասխաններից կարելի ա մի քանի հաստատումներ անել, որ Արցախում տեղի ունեցածը Հայաստանի գործող իշխանության անմիջական մասնակցությամբ իրականացված պատժիչ գործողություն է, վրեժխնդրություն այն իշխանության նկատմամբ, որն ըստ ՀՀ գործող իշխանությունների, տեղի է ունեցել իբրև թե բռնի կարգով, մինչդեռ ընդամենը տեղի է ունեցել իշխանության պատասխանատվության ստանձնում,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:- Ակնհայտ է, որ այս կառավարությունը ձեռնտու է բոլորին, բացի հայ ժողովրդին»: |