ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +11 °C Վաղը`+10 °C
Վանաձորում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
21:12, 04.10.2023 | mamul.am
3927 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Պ-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Էդվարդ Պ-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, ով ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր