ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հույս ունենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել». Փաշինյան
12:00, 26.10.2023 | mamul.am
2753 | 4

«Ադրբեջանի հետ աշխատում ենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա ու հույս ունեմ՝ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը: «Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ/կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր