ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Փարիզ՝ առանց կառավարության թույլտվության
11:18, 10.11.2023 | mamul.am
3009 | 0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն ավելի վաղ խուսափել էր իմպիչմենթից, մեկնել է Փարիզ՝ կրկին չհամաձայնեցնելով կառավարության հետ, ինչը պահանջում է հիմնական օրենքը, հաղորդում է «Взгляд» թերթի թղթակիցը Թբիլիսիում:

Կառավարության աշխատակազմում լրագրողներին հայտնել են, որ նախագահը չի դիմել՝ Ֆրանսիայում ընթացող խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինքը՝ Զուրաբիշվիլին, հայտարարել է, որ քննարկումներին կմասնակցի Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ միասին։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ «կշարունակի լոբբինգ անել երկրին Եվրոմիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար»:

Հիշեցնենք՝ իմպիչմենթի համար հիմք էր հանդիսացել այն, որ Զուրաբիշվիլին արտերկրում հանդիպումներ ու բանակցություններ է վարում առանց կառավարության համաձայնության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր