ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Հնդկաստանում մահացել է հայտնի դերասան Չանդրա Մոհանը, ով նկարահանվել է 900 ֆիլմում
00:48, 13.11.2023 | mamul.am
6938 | 0

Հնդկաստանում 78 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Չանդրա Մոհանը։ Այս մասին հայտնում է Vcinema-ն։

Հրատարակության տվյալներով՝ դերասանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա մահացել է երկրի հարավում գտնվող Հայդարաբադ քաղաքի հիվանդանոցում։

Չանդրա Մոհանը նկարահանվել է ավելի քան 900 ֆիլմերում և սերիալներում։ Նա արժանացել է մի շարք ազգային մրցանակների, այդ թվում՝ լավագույն կատակերգու և լավագույն կերպարի դերասան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր