ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արևմուտքն այլևս չի կարող հաղթել Ուկրաինայի հակամարտությունում. #Newsweek
22:06, 14.11.2023 | mamul.am
5418 | 0

Արևմուտքն այլևս չի կարող հաղթել Ուկրաինայի հակամարտությունում, գրում է Newsweek-ը:

Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ Քոնգրեսի աշխատակիցը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ուկրաինացիների հաղթանակի համար հարկավոր է ԱՄՆ-ի լայնամասշտաբ աջակցությունը:

«Ցավոք, մենք նման քայլի չենք գնա։ Այժմ խոսքն այն մասին է, թե արդյոք մենք ընդհանրապես կպահպանենք ընթացիկ կուրսը»,- ասել է նա:

Ինչպես կարծում են Քոնգրեսում Newseek-ի աղբյուրները, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավը կարող է խորացնել պառակտումը Քոնգրեսում Ուկրաինայի պատճառով:

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան խնդիր ունի, որը ժամանակի ընթացքում ավելի կմեծանա»,- եզրափակել է աղբյուրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր