ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+9 °C
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդներին ազատելու համաձայնագրին. #WP
12:18, 14.11.2023 | mamul.am
2081 | 0

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը քննարկում են առևանգված կանանց և երեխաների մի մասի ազատ արձակման հարցը, այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը:

Աղբյուրի խոսքով՝ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել մի քանի օրվա ընթացքում, եթե համաձայնեցվեն գործարքի վերջնական մանրամասները: Փոխանակումը կուղեկցվի ժամանակավոր հրադադարով, որը կարող է տևել մոտ հինգ օր, ասում է պաշտոնյան: Դա թույլ կտա անվտանգ դուրս բերել պատանդներին Գազայից, ինչպես նաև ավելացնել միջազգային օգնությունը տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը և թեթևացնել հումանիտար ճգնաժամը: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել մինչև 70 կանանց և երեխաների:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր