ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նրա ***ը եկել է». Իտալիայում կոշտ են արտահայտվել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հավակնությունների մասին
18:48, 17.11.2023 | mamul.am
4610 | 0

Մերձավոր Արևելքի հակամարտությունը վերջ կդնի Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ «աշխարհաքաղաքական Եվրոպայի» մասին գաղափարին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելի նախկին խորհրդական, իտալական Istituto Affari Internazionali կենտրոնի տնօրեն Նատալի Տոչին Politico թերթի համար իր հոդվածում:

«Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի մոտեցումը նախադրյալներ էր ստեղծում՝ ցույց տալու, թե ինչ է նշանակում աշխարհաքաղաքական Եվրոպան: Մերձավոր Արևելքը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական Եվրոպայի վերջը եկել է»,- կարծում է վերլուծաբանը:

Բորելի նախկին խորհրդականի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում պատերազմը «ցավոտ ճշմարտություն» է պառակտված Եվրոպայի համար: Նրա խոսքով՝ Պաղեստինի անկախության հարցը չի կարելի անտեսել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր