ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Ադրբեջանի հաղթանակի փայատերն սկսել է ուզել իր փայը, հիմա այդ փայը «Զանգեզուրի միջանցքն» է»․ Էդմոն Մարուքյան
00:00, 18.11.2023 | mamul.am
13870 | 1

ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության տաղավարում: Զրույցի ընթացքում նա վստահեցրել է, որ 44-օրյա պատերազմի հաղթանակը չի պատկանում միայն Ադրբեջանին, այն ունի փայատերեր։

«Այդ փայատերն սկսել է ուզել իր փայը, հիմա այդ փայը «Զանգեզուրի միջանցքն» է, և հիմա Ադրբեջանը պետք է որոշի՝ կամ ինքը պատմական այս շրջանում քայլ է կատարում և ձերբազատվում է այդ իրավիճակից, գնում է խաղաղության, կամ եթե շարունակեց լսել այդ փայատերին, ապա նա լուրջ խնդիրներ է ունենալու Արեւմուտքում։ Այստեղ մենք մեծ անելիքներ ունենք, որպեսզի նա իրապես այդ լուրջ խնդիրներն ունենա։ Նրանք որոշակի իմաստով «պաուզա» են պահում, ուզում են մարսել, տեսնեն՝ ինչ կլինի»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր