ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+9 °C
«Նիկոլը փաստացի ընդունեց, որ 5 հազար ընտանիքի ճրագ ինքն է մարել»․ Շարմազանով
16:48, 18.11.2023 | mamul.am
3072 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը փաստացի ընդունեց, որ 5 հազար ընտանիքի ճրագ ինքն է մարել։
Մեկը չկա՞ Փաշինյանին ասի՝ բա որ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Արցախի անկախությունն անհնար էր, ինչո՞ւ ինքը 5 հազար հայ ընտանիքի ճրագ մարել տվեց։
Ինչո՞ւ էր 2018-ի մայիսին հայտարարում, որ իր հեղափոխությունը հասնելու է Արցախի անկախության ճանաչմանն ու արցախահայերի իղձերի իրականացմանը։
Արցախահայերի իղձը Արցախ հանձնե՞լն էր, թե՞ առանց տուն ու գերեզման հայրենազուրկ դառնալը։
Ինչո՞ւ չհամաձայնվեց 2019-ի ապրիլին իրեն առաջարկված ծրագրին, ըստ որի Արցախի հայկականությունը ապահովված էր։
Ինչո՞ւ ծրագիրը մերժելուց հետո, 2019-ի հոկտեմբերին Ստեփանակերտի հրապարակում ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ինչո՞ւ «բանակցեց իր սեփական կետից»։
Ինչո՞ւ ասեց՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Ինչո՞ւ չհամաձայնվեց «5 պլյոս 2» տարբերակին, որը հենց իր՝ Նիկոլի պնդմամբ իրեն առաջարկվում էր ընդհուպ մինչև 2020-ի հոկտեմբերի 19-ը։
Ինչո՞ւ 2021-ի ընտրություններին հասարակությանը խաբելով ներկայացավ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում հանուն փրկության ծրագրով»։
Խոստացավ «անջատում հանուն փրկության», բայց բերեց «դժոխք հանձնված Արցախով»։
Այսքանից հետո սատարել ու արդարացնել Նիկոլին՝ առնվազն բարոյական չէ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր